Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Արտաշես Բաբախանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Արտաշես Բաբախանյանի /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Գայ, Խաղաղության 6փ․, 2տ/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ քաղաքացու կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–033-0086-0008 կադաստրային ծածկագրով հողամասը և հարակից հատվածում Ակնաշեն գյուղի  վարչական տարածքում գտնվող 04-005-0173-0001 կադաստրային ծածկագրով հողամասը  օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է իրականացվում է ձկնաբուծություն։

Անձի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2–րդ պարբերությունով սահմանված խախտումներ, այն է՝ «Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։

Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 29-ին կազմված արձանագրությունը։ Արաքս համայնքի ղեկավարի 2024 սեպտեմբերի 5–ի N 2222 գրությամբ Արտաշես Բաբախանյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի հարուցման, անցկացման վայրի և ժամանակի մասին /Ծանուցման  /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 9–ին տրված N LO124336106AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին:

Արտաշես Բաբախանյանը ներկայացել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվող վարչական վարույթի լսմանը։ Լսման ընթացքում պարզ դարձավ, Արտաշես Բաբախանյանը պառզաբանեց որ նշված հողամասերի տարածքում առկա չեն լճեր և իր կողմից չի զավթել հողատարածք և նշեց նաև՝ Իմ հողամասին կից գտնվող չգործող ջրանցքը որը քսան և ավելի տարիներ չի մաքրվել որոշեցի աղբից մաքրել և սեփական կարիքների համար ձուկ աճեցնել։Սակայն Արաքսի համայնքապետարանից տեղեկացրեցին դա անօրինական է և ինձ զգուշացնելու պահից հետո դադարեցրել եմ տվյալ գործունեությունս։ Սակայն 2024 թվականի սեպտեմբերի 16-ին համայնքապետարանի Իրավաբանական բաժնի կողմից կատարվեց այց նշված հողամասեր՝ հողամասերի տարածքում  շրջայցի ընդացքում առկա չէին  իրավախախտումներ ջրանցքը հոսում էր առանց նախկին աղբակույտերի։

Կից ներկայացվում են լուսանկարներ՝

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17–ին ներկայացված զեկուցագիրը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արտաշես Բաբախանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner