Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-023-0104-0004 հա կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3,4221 հա այլ հողատարածքը օտարել աճուրդային կարգով: 2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-023-0104-0004 հա կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3,4221 հա այլ հողատարածքի համար 4500000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |