Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Սվետլանա Աշոտի Սիմոնյանի 2023 թվականի հունիսի 13-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Սվետլանա Աշոտի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 2.6231 հա հողամասից 0.05 հա հողամասի /ծածկագիր՝ 04-012-0108-0012, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության` անասնագոմ և օժանդակ շինություն կառուցելու նպատակով:
2.Համայնքի հողային ֆոնդի հաշվեկշում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |