Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով, հիմք ընդունելով սեփականատեր Արսեն Թադևոսյանի 2024թվականի դեկտեմբերի 28-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի Կ. Դեմիրճյան փողոց 1/2 հասցեում գտնվող քաղաքացի Արսեն Գևորգի Թադևոսյանի սեփականություն հանդիսացող 04-013-0040-0013 կադաստրային ծածկագրով 0.03հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 300քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատմանհողերի հաշվեկշռում:
3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Կ. Դեմիրճյան փողոց 1/2 :
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: