Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20248XLYZJ), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Սերժիկ Իշխանյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում գտնվող 195.3քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 76.1քմ արտաքին մակերեսով՝ /48.1քմ պահեստ, 28.0քմ կիսակառույց/ արտադրական նշանակության շինությունները ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Մեծամորի խճուղի փողոց, 3 հասցեն:
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Սերժիկ Գեորգիի Իշխանյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Սերժիկ Գեորգիի Իշխանյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Ջրառատ գյուղի, Մեծամորի խճուղի փողոց, 3 հասցեում գտնվող 0,01953հա /կադաստրային ծածկագիր 04-085-0029-/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է արտադրական նշանակության շինությունների 1քմ-ի համար` 2418 Հայաստանի Հանրապետության դրամ: 2418*76.1քմ=184010 /մեկ հարյուր ութսունչորս հազար տաս/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:
5. 1քմ հողամասի օտարման վճարը 1221 Հայաստանի Հանրապետության դրամ, 1221*195.3քմ=238461 /երկու հարյուր երեսունութ հազար չորս հարյուր վաթսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Ջրառատր գյուղի N900325182138 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 184010+238461=422471 Հայաստանի Հանրապետության դրամ:
6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: