Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1025-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2023 թվականի N 1025-Ա

ՎԱՐՇԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՆԺԵԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԴԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ,ԼԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԺԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Վարշամ Հովհաննիսյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Անժելա Հովհաննիսյանի, Աննա Հովհաննիսյանի, Դիաննա Հովհաննիսյանի, Լիաննա Հովհաննիսյանի, Ժաննա Հովհաննիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող  04–056–0056–0003 կադաստրային ծածկագրով, 0784 հա հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ իրականացվում է ձկնաբուծություն, պարզեց հետևյալը.

Վարշամ Հովհաննիսյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Անժելա Հովհաննիսյանի, Աննա Հովհաննիսյանի, Դիաննա Հովհաննիսյանի, Լիաննա Հովհաննիսյանի, Ժաննա Հովհաննիսյանի /հասցե՝   ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գՀայկաշեն, 1 փ, 45 տ/ կողմից  թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

 Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված պահանջների  խախտման փաստով:

 Իրավախախտողները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 291-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էին վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին / Ծանուցման հիմք՝ ծանուցագրի մեկ օրինակի վրա 2023 թվականի սեպտեմբերի 4-ին արված գրառումը և ստորագրությունը /։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ին կազմված արձանագրությունը։

Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի Վարշամ Հովհաննիսյանին, Բագրատ Հովհաննիսյանին, Անժելա Հովհաննիսյանին, Աննա Հովհաննիսյանին, Դիաննա Հովհաննիսյանին, Լիաննա Հովհաննիսյանին, Ժաննա Հովհաննիսյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։

ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի 2023 թվականի սեպտեմբերի 28–ի զեկուցագիրը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզ է դարձել, որ նշված հողամասը նրանց կողմից չի օգտագործվում ոչ նպատակային նշանակությամբ, մինչդեռ առկա է գործառնական նշանակության և հողատեսքի ինքնակամ փոփոխում։

Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի  կողմից զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտողներին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի  2–րդ պարբերությամբ սահմանված դրույթների խախտման չափով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 / հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները:Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը:Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Տվյալ պարագայումիրավախախտողների կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող գտնվող 04–056–0056–0003 կադաստրային ծածկագրով, 0784 հա հողամասի գործառնական նշանակությունը և հողատեսքերը ինքնակամ փոփոխվել են ։

Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի54–րդ 2–րդ պարբերությամբ սահմանված խախտում, այն է՝ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերությունով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

     1.        Իրավախախտողներ Վարշամ Հովհաննիսյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Անժելա Հովհաննիսյանի, Աննա Հովհաննիսյանի, Դիաննա Հովհաննիսյանի, Լիաննա Հովհաննիսյանի, Ժաննա Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող  04–056–0056–0003 կադաստրային ծածկագրով, 0784 հա կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը և հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

    2.        Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:

    3.        Իրավախախտողներ Վարշամ Հովհաննիսյանին, Բագրատ Հովհաննիսյանին, Անժելա Հովհաննիսյանին, Աննա Հովհաննիսյանին, Դիաննա Հովհաննիսյանին, Լիաննա Հովհաննիսյանին, Ժաննա Հովհաննիսյանին տալ պարտադիր ցուցում` երկամսյա ժամկետում իրականացնել հողամասինպատակային և գործառնական նշանակության փոփոխմանն ուղղված աշխատանքներ, հակառակ պարագայում հողամասը բերել նախնական տեսքին և համապատասխանեցնել նպատակային և գործառնական նշանակությանը:

    4.        Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

    5.        Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

   6.        Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.67 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner