Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՐՃ ԳԱՌՆԻԿԻ ՀՈՎԵՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս /Էջմ/ գյուղի բնակիչ Պերճ Հովեյանը /ծնվ.1972թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արաքս /Էջմ/ գյուղի Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած 05.11.2009թ-ի թիվ ԱՐԴ1/0696/02/09 վճռի/ 0,146հա օրինական հողամասի  նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցեում գտնվող գույքի նկատմամբ Պերճ Գառնիկի Հովեյանի /ծնվ.1972թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,146հա օրինական հողամասի  նկատմամբ: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Պերճ Գառնիկի Հովեյանի /ծնվ.1972թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արաքս /Էջմ/, Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝159d9936-7d67-4067-8dd9-3d8e15f507ec



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner