Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս /Էջմ/ գյուղի բնակիչ Պերճ Հովեյանը /ծնվ.1972թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արաքս /Էջմ/ գյուղի Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած 05.11.2009թ-ի թիվ ԱՐԴ1/0696/02/09 վճռի/ 0,146հա օրինական հողամասի նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցեում գտնվող գույքի նկատմամբ Պերճ Գառնիկի Հովեյանի /ծնվ.1972թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,146հա օրինական հողամասի նկատմամբ: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Պերճ Գառնիկի Հովեյանի /ծնվ.1972թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արաքս /Էջմ/, Ֆ. Մկրտչյանի փողոց 7 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: