Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքս համայնքի «Գայի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում նոր հաստիքի ավելացումը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների 2024 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 176-Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների 2024 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N3–ի»։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների 2024 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 176-Ա որոշման N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: