Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետը և Ա/Ձ Գոռ Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Ա/Ձ Գոռ Գրիգորյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 2-րդ եռամսյակին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ:
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի համաձայն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: