Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15–րդ, 28–րդ և 42–րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9–րդ հոդվածի 5–րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8–ի N 515-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 33-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետը և Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնքի գյուղական համայնքի «Խորոնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |