Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 17–րդ ենթակետը և Ա/Ձ Սարիբեկ Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Ա/Ձ Սարիբեկ Մկրտչյանին Արմավիրի մարզի Արաքս համայնք Ջրարբի գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 2-րդ եռամսյակին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ։
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 17–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: