Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Առատաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության` 04-013-0122-0009 կադաստրային ծածկագրով 5.0471 հա հողատարածքը 25 տարի ժամկետով:
2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 5.0471 հա-ի համար` 758000 ՀՀ դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 40000 ՀՀ դրամ:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |