Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 60-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2022 թվականի N 60-Ա

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ,հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ա/Ձ Ա.Հովհաննիսյանի կողմից տրված տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման հաշվետվությունները.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու Արաքս համայնքի սեփականութուն հանդիսացող հետևյալ ծառայողական տրանսպորտային միջոցները.

   1. ՎԱԶ-2106 մակնիշի, 395 UO 12 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա, սեփականատեր՝ Լուսագյուղի գյուղապետարան, մեկնարկային գինը սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ

   2. KIA Sorento 3.5 մակնիշի, 699 AX 61 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա, սեփականատեր՝ Մեծամորի գյուղապետարան, մեկնարկային գինը սահմանել 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ

   3. ՎԱԶ-2107 մակնիշի, 384 UO 12 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա, սեփականատեր՝ Ապահայի գյուղապետարան, մեկնարկային գինը սահմանել 260.000 /երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ

  4. RENAULT Sandero 1.4 մակնիշի, 621 US 29 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա, սեփականատեր՝ Խորոնքի գյուղապետարան, մեկնարկային գինը սահմանել 700.000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ

   5.Chevrolet Aveo 1.6 մակնիշի, 110 OL 70 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա, սեփականատեր՝ Արտիմետ գյուղապետարան, մեկնարկային գինը սահմանել 2.200.000 երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ

2.Մեկ քայլի արժեքը սահմանել մեկնարկային գնի 10%-ի չափով:

3.Մասնակցության վճարը 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner