Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Նվեր Բադալյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գայ գյուղի Գարնանային փողոց 43 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2025թ-ի թիվ 1434, 1436 սեղանամատյանի, ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 25.03.1991թ. թիվ 4 որոշման հիման վրա /0.16հա հողամասին կից ավել օգտագործվող 0.03հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Գարնանային փողոց 43 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նվեր Մյասնիկի Բադալյանի /ծնվ․1965թ․/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0.16հա հողամասին կից ավել օգտագործվող 0.03հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 124.2քմ կառուցված 1990թ, ավտոտնակ` 62.9քմ կառուցված 1990թ., ծածկ՝ 19.2քմ կառուցված 1990թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Նվեր Մյասնիկի Բադալյանի /ծնվ․1965թ․/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գայ, Գարնանային փողոց 43 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: