Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0408-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի 0,5522 հա վարելահողը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել 04-033-0408-0007 ծածկագրով 0,5522 հա վարելահողի համար` 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4. Մասնակցության վճար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքվ օտարելու մասին» N 82-Ա որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |