Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34–րդ հոդվածի 1–ին մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» N89-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 2–րդ կետում նշված «0.03278» թվերը փոխարինել «0.033» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|