Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 7–րդ ենթակետը և Ա/Ձ Վաչագան Հակոբյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Վաչագան Հակոբյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 1-ին կիսամյակի համար վաճառել հեղուկ վառելիք։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմ երի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 7–րդ ենթակետի համաձայն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: