Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր Սարգիս Խաչիկի Ղազարյանի 2024թվականի օգոստոսի 14-ի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Սարգիս Խաչիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2517 հա հողամասից 0,05965 հա հողամասի /ծածկագիր՝ 04-013-0121-0105, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր` անասնաշենք կառուցելու համար: 2. Փոփոխված 0,05965 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |