Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31–րդ հոդվածի 9–րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 161–րդ, 163-րդ և 164–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18․1–րդ կետը և Ալբերտ Սարգսյանի 2025 թվականի հունիսի 02–ի դիմումը․
Որոշում եմ՝
1. Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական ղեկավար Ալբերտ Սարգսյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդն ամբողջությամբ՝ մնացած մասը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հունիսի 06–ից նույն թվականի հուլիսի 09-ը ներառյալ։
2. Ջրարբի գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել Խորոնք գյուղի վարչական ղեկավար Սերյոժա Ամիրյանին։
3. Ալբերտ Սարգսյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի հուլիսի 10–ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: