Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ կետով, և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը. ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Արաքս համայնքի թվով 13 բնակավայրերում ամանորյա միջոցառումների կազմակերպման նպատակով «Ձմեռ պապ Ձյունանուշ և մեծ արջ» ծառայության ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 800 000 (ութ հարյուր հազար) դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |