Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արա Փանոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Արա Հրաչյայի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող /04-033-0009-0008/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 80,4քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 88,9քմ մակերեսով ծածկը, 17,2քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 3,3քմ արտաքին մակերեսով զուգարանը, 6,2քմ արտաքին մակերեսով թռչնանոցը՝ համաձայն «Հռիփսիմե Արսենյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024LGGHFP:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ, 1422*169.3քմ=240745 /երկու հարյուր քառասուն հազար յոթ հարյուր քառասունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ, 853,2*26.7քմ=22780 /քսաներկու հարյուր հազար յոթ հարյուր ութսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 240745+22780=263525 /երկու հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 263525 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գայ գյուղի N900325165158 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: