Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի մարտի 21-ի N 01/11.2/01914-2023 գրության համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը տեղի ունեցող համահայկական ութերորդ խաղերին Արմավիրի մարզի Արաքս համայնքի թվով 33 մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով սպորտային հագուստ ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով,հիմք ընդունելով Արաքս համայքնի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Արաքս համայնքի թվով 33 մասնակիցներին սպորտային հագուստ ձեռքբերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023թվականի հաստատված բյուջեի 8․1․1 /հատուկ նպատակային այլ նյութեր/-ի 4269 հոդվածից հատկացնել 2.700․000 /երկու միլիոն յոթ հարյուր հազար/ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |