Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ապագա գյուղի բնակիչներ Հարություն Վարդանյանի, Անդրանիկ Նազարյանի և Նարգիզ Սիմոնյանի 2024 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղում գտնվող 04-012-0031-0001 կադաստրային ծածկագրով 154քմ մակերեսով բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով օտարել սեփականատերեր Հարություն Վարդանյանին, Անդրանիկ Նազարյանին և Նարգիզ Սիմոնյանին:
2. 1քմ հողի գինը կազմում է 1221 Հայաստանի Հանրապետության դրամ, 1221*154քմ=188034 /մեկ հարյուր ութսունութ հազար երեսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |