|   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով, 83–րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ և 33–րդ հոդվածներով․  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեն՝ հետևյալ կերպ․ 1) Համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
 2) Համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
 3) Համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
 4) Համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։
 5) Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
 6) Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
 2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 |