Այսօր: Կիրակի, 13 Ապրիլի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2025 թ.

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արաքս համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-033-0225-0002 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում Ա/Ձ-ի տնօրենի կողմից առանց համապատասխան թույլտվության քսայուղերի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ՝ Ա/Ձ-ի տնօրեն  Արթուր Գրիգորյանի կողմից /հաշվառման հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գ․ Ջրարբի/ Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-033-0225-0002 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտման փաստով 2025 թվականի Մարտի 31-ին հարուցվել է վարչական վարույթ:

Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ 2025 թվականի ապրիլի 1-ին կազմված թիվ N840 ծանուցագիրը վարչական վարույթ հարուցելու մասին Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը այն ստացել է 2025 թվականի ապրիլի 3-ին հիմք՝ Հայփոստ Փ/Բ-ի կողմից տրամադրված LO127270631AM ստացականը։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը ·

 Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 3-ի Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։

ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի 2025 թվականի Մարտի 31–ի զեկուցագիրը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Ա/Ձ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի կողմից Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-033-0225-0002 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քսայուղերի վաճառք: Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի ապրիլի 4-ին Արաքսի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու համար պատշաճ ծանուցվել է Արթուր Գրիգորյանը Ա/Ձ-ի տնօրենը: Վերջինս, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու համար՝ 300․000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2. Նախազգուշացնել «Բեսթ ինվեսթ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner