Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34–րդ հոդվածի 1–ին մասով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերությամբ՝ «զ․ դուդուկի բաժին՝ հինգ հազար դրամ, այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ»։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |