Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Սերվենտ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ Ակնաշենի համայնքապետարանի օպերատորի կողմից 25.10.2024թ.-ին տրված տեղեկանքները հավաստում են, որ Սերվենտ Խաչատրյանը /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գ․ Ակնաշեն Տերյան փ․ 15տ/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Սերվենտ Խաչատրյանը պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 29-ին տրված LO125061982AM ստացականը և 2024 թվականի հոկտեմբերի 31-ին առաքանին հանձնված լինելու վերաբերյալ էլեկտրոնային ապացույց/։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Արաքսի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում Սերվենտ Խաչատրյանը լինելով պատշաճ ծանուցված, չի մասնակցել վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ կամ միջնորդություններ։
Համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի, Ակնաշենի հայնքապետարանի օպերատորի տրամադրած 08.11.2024թ, տեղեկանքի՝ Սերվենտ Խաչատրյանի հարկային պարտավորությունները կազմում են 207,155 /երկու հարյուր յոթ հազար հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում գտնվող 04-005-0164-0017, 04-005-0165-0001, կադաստրային ծածկագրերով հողամասերի մասով՝ հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց արդյունքում կուտակված պարտքեր:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «բ» մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տեղական հարկի տեսակներն են՝ գույքահարկը, հողի հարկը, հոդվածի համաձայն՝ եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով օրենսգրքի «անշարժ գույքի հարկը» բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն, բացառությամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող այն հողամասերի, որոնցում առկա են տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներ` շենքեր և (կամ) շինություններ։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ Նույն մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար: Սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, 16-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը(ներառյալ)։ Հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գնտվնելու վայրի համայնքի բյուջե։
ՀՀ հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ մինչև օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնցից է անշարժ գույքի հարկը։
Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի «անշարժ գույքի հարկը և վճարողները» գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։ Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…։
Օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները՝ բնակելի նշանակության շինությունները, այդ թվում` անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը։
Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասըսահմանում է՝ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակությամբ հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված` կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամուտը:
Օրենսգրքի 229-րդ հոդվածը սահմանում է անշարժ գույքի հարկի դրույքաչափերը, որը 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 15 %։ Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Օրենսգրքի 227-րդհոդվածի 2-րդմասի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող՝ անհատական բնակելի տուն և այգետնակ հանդիսացող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով՝ հարկման բազան մինչև 7 միլիոն դրամը ներառյալ՝ 0,05 տոկոս։
Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի՝ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) և Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:
Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով: Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ․․․։ Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային իրավախախտման համար որպես հարկային պատասխանատվության միջոց կարող է կիրառվել տույժ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով: Մինչև 01.01.2018 թվականը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով։
Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ: Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
ՀՀ հարկային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին) մինչև 14.05.2020 թվականը գործող խմբագրությամբ 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
14.05.2021 թվականին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (համար՝ ՀՕ-220-Ն)1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինվել է «0.04» թվով: Իսկ նույն օրենքի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 225-րդ հոդվածի 1-ին և 4-րդ, 227-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 228-րդ հոդվածի 1-ին, 229-րդ հոդվածի 4-րդ, 233-րդ հոդվածի 1-ին և 236-րդ հոդվածի 1-ին, 400-րդ հոդվածի 3-րդ, 447-րդ հոդվածի 1-ին և 1.1-րդ մասերով, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ , 226-րդ և 400-րդ հոդվածների 1-ին մասի 2-րդ կետերով, 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով, 401-րդ հոդվածով, 2020 թվականի ապրիլի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-220-Ն օրենքով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-4-րդ,8-րդ,12-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետերով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Սերվենտ Խաչատրյանից հօգուտ Արաքս համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 207,155 /երկու հարյուր յոթ հազար հարյուր հիսունհինգ / ՀՀ դրամ, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում գտնվող 04-005-0164-0017, 04-005-0165-0001, կադաստրային ծածկագրերով հողամասերի մասով՝ հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց արդյունքում կուտակված պարտքեր:
2. Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հարկային պարտավորությունների վճարումը կատարել Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի 900325152040 հաշվեհամարին։ 2021-2023 թթ-ի հողի հարկի հարկային պարտավորությունները ապառքի, տույժի գումարի վճարումը կատարել Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի 900325005990 հաշվեհամարին։ Ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Արաքս համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: