Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇԱՆԹ ԱՎԴԱԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂԻ «ՄԻԼԱ-ՓԱԹԻԼ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ՄԻԼԱ-ՓԱԹԻԼ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերակազմավորման ձևով վերակազմակերպել Արաքս համայնքի Ապագա գյուղի «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և ստեղծել «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ֿ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2.Հաստատել «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ»-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3․Սահմանել որ «Միլա-Փաթիլ մանկապարտեզ» ֿհամայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ֿհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան։
4․Ապահովել օրենքով սահմանված կարգով «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՎԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.14 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner