Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 11–րդ ենթակետը և Ա/Ձ Աղվան Վարդանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Աղվան Վարդանյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 1-ին եռամսյակին համար վաճառել քսայուղեր։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 11–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: