Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Արաքս համայնքի շրջանավարտներին դրամական աջակցության նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Արաքս համայնքի թվով 178 շրջանավարտներին և իրենց 14 դասղեկներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար ՀայաստանիՀանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 10․7․1 /Սոց օգնություն/-ի 4729 /այլ նպաստներ/ հոդվածից հատկացնել 2.060.000 /երկու միլիոն վաթսուն հազար/դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |