Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաջողություններ ունեցած մարզիկներին և իրենց մարզիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առաջնություններում հաջողություններ ունեցած մարզիկներին պարգևատրելու նպատակով Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |