Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Արաքս համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արաքս համայնքի 2024թ-ի բյուջեում հատկացնել 1 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2024թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են ոռոգման, ճանապարհների վերանորոգման և էներգախնայողության ծրագրերի ոլորտները՝ որպես առաջնահերթություն։ 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները։ 4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը. 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |