Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի բնակիչ Խաչիկ Ալեքսանյանը /ծնվ. 1961թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արտիմետ գյուղի Այգեստանի փողոց 27 հասցեում գտնվող, իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության վկայագրերի` 2024թ-ի թիվ 6255, թիվ 6256 սեղանամատյանի/ 0,15հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.03ա հողամասի և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի Այգեստանի փողոց 27 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչիկ Ցոլակի Ալեքսանյանի /ծնվ. 1961թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,15հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.03ա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 83.1քմ կառուցված 1970թ, ԲՊ՝ 0.9քմ կառուցված 1970թ, օժանդակ շինություն` 4.3քմ կառուցված 1970թ,, ավտոտնակ` 25.5քմ կառուցված 1970թ,, ավտոտնակ ԲՊ` 0.3քմ կառուցված 1970թ, ավտոտոնակ` 1.6քմ կառուցված 1970թ,/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Խաչիկ Ցոլակի Ալեքսանյանի/ծնվ. 1961թ./ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արտիմետ, Այգեստանի փողոց 27 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: