Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 155-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ հոդվածի, 5-րդ կետի «գ» ենթակետի պահանջներովև հիմք ընդունելով Արաքս համայնքի  բնակավայրերում  Ամանորյա միջոցառումների  կազմակերպման  անհրաժեշտությունը, չկանխատեսված իրավիճակը և  հարցի լուծման հրատապությունը  և այն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և  հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.                         

 ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․Տալ համաձայնություն Արաքսի համայնքապետարանին մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել  Ամանորյա նվերներ համայնքի   մանկապարտեզների թվով 440 երեխաներին՝   Արաքս համայնքի 2022 թվականի  հաստատված բյուջեի 8.2.4 (Այլ մշակույթային կազմակերպություններ)-ի 4237 (ներկայացուցական ծախսեր ) հոդվածից   1100000 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար) դրամի չափով:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner