Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով և 4–րդ մասի 3–րդ կետով, 34–րդ հոդվածի 1–ին և 4–րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63–րդ հոդվածի 1–ին մասի «ա» ենթակետով, 64–րդ հոդվածի 1–ին մասով, հիմք ընդունելով Լուսինե Ղազարյանի 2022 թվականի հուլիսի 8–ի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին Ջրառատ համայնքի ավագանին վերազանցել է իր լիազորությունները՝ ընդունելով օրենքի սխալ կիրառմամբ և ոչ իրավաչափ որոշում․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի նախկին Ջրառատ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 24–ի ««Ջրառատ» մանկապարտեզի տնօրենի վերջնահաշվարկը /արձակուրդային/ չվճարելու մասին» N 47–Ա որոշումը։
2. Արաքս համայնքի «Ջրառատի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի տնօրենին՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել Լուսինե Ղազարյանի վերջնահաշվարկի ամբողջական վճարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |