Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով, Արաքս համայնքի համայնքապետարանի համար գրասենյակային գույք և օդորակիչներ ձեռք բերելու նպատակով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 8․000․000 (ութ միլիոն ) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |