Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի, Ուղեկալների փողոց, 5-րդ նրբանցք, 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-085-0092-0001 կադաստրային ծածկագրով 0.039276 հա բնակավայրերի նշանակության այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հող:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 392,76քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի այլ հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:
3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Ուղեկալների փողոց, 5-րդ նրբանցք, 2/1 :
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: