Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13–ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2014թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 6/1 դրական եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական սահմաններում գտնվող 54,2 հա հողերի /կադաստրային ծածկագրեր 105-001, 114-001, 132-001, 133-001/ անտառային նշանակության այլ հողը փոփոխել գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ 54,2հա մակերեսով հողատարածքը հանել անտառային այլ հողերի հաշվեկշռից և ներառել գյուղատնտեսական նշանակության այլ հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: