Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետը և Ա/Ձ Գևորգ Սարիբեկյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Գևորգ Սարիբեկյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներին վաճառել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։ 2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետի համաձայն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: