Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշման հավելվածի 44-րդ կետի «ը» ենթակետով, հիմք ընդունելով 2022 թվականի «Ֆրստ Քոնստրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրեն Արման Այվազյանի հունիսի 2-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-056-0334-0003 ծածկագրով 0.0679հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը տրամադրել «Ֆրստ Քոնստրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ին վարձակալության 25 տարի ժամկետով:
2. Վարձակալության տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1.0հա-ի համար 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |