Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Արաքս համայնքի թվով 170 շրջանավարտներին և իրենց 13 դասղեկներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1.980.000 / մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |