Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի նախադպրոցական կրթության գործունեության իրականացման համար Արաքս համայնքի "Լուսագյուղի մանկապարտեզ" ՀՈԱԿ-ին անհատույց շահագործման նպատակով տրամադրելու մասին.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԱԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսագյուղ գյուղում գտնվող 04-048-0031-0001 կադաստրային ծածկագրով Ն. Դարբինյան փողոց 6 հասցեում գտնվող 0.117հա մակերեսով հողատարածքը և 214.9քմ մակերեսով շինությունը /այսուհետ`գույք/ անհատույյց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Արաքս համայնքի "Լուսագյուղի մանկապարտեզ" ՀՈԱԿ-ին` նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |