Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2024 թ.

ՎԱՍԻԼ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Վասիլ Արարատի Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 23-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Վասիլ Արարատի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող /04-013-0049-0001/ կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 150,1քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 96,4քմ մակերեսով ծածկը, 7,53քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 7,05քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Աիդա Բաղրամյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 2024E5LXK2:

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 616,8  Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*150,1քմ=154303 /մեկ հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր երեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*110,98քմ=68452 /վաթսունութ հազար չորս հարյուր հիսուներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 154303+68452=222755 /երկու հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր հիսունհինգ/  Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 222755 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Առատաշեն գյուղի N900325153162 հաշվեհամարին:

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝26afa255-549e-4636-a05a-9652ee75029a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner