Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով «Լույսի կանչ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության ղեկավարի 2024 թվականի փետրվարի 7-ի դիմումը՝ <<Արաքս համայնքի երիտասարդների համար, գյուղերի զարգացմանը միտված սոցիալական ձեռներեցության դասընթաց>> ծրագրի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 3000․000 (երեք միլիոն ) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |