Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։