Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 503-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 503-Ա

«ՍԱՀԱԿ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 9-րդ փողոցի 34 հասցեում գտնվող 04–012-0107-0007 կադաստրային ծածկագրով 32.3871 հա ջրային նպատակային նշանակությամբ համայնքապատկան հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ իրականացվում է ավազի արդյունահանում, պարզեց հետևյալը.

Նշված հողամասը 2015 թվականի հուլիսի 14-ին վավերացված պայմանագրով կառուցապատման իրավունքով տրվել է Պարգև Վլադիմիրի Մելիքյանին /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Ապագա գյուղ, 8-րդ փ., 82տ./, նա էլ կառուցապատման իրավունքը 2016 թվականի դեկտեմբերի 14-ին առուվաճառքի պայմանագրով վաճառել է «ՍԱՀԱԿ 1» ՍՊԸ-ին /հասցե՝ՀՀ, Արմավիրի մարզ, Ապագա գյուղ, 15փ., 54/, որի տնօրենն է հանդիսանում Գուրգեն Դավթյանը:

«ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանի կողմից / հասցե՝ ՀՀ, ք․ Երևան Երվանդ Քոչարի 23շ, բն29, թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով ։

Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված պահանջների խախտման փաստով: «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ Գուրգեն Դավթյանի կողմից 2024 թվականի ապրիլի 8-ին գրության մեկ օրինակի վրա արված գրառումը և ստորագրությունը/։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 5-ին կազմված արձանագրությունը։

Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 8-ի «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի 2024 թվականի մայիսի 2–ի զեկուցագիրը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 9-րդ փողոցի 34 հասցեում գտնվող 04–012-0107-0007 կադաստրային ծածկագրով 32.3871 հա ջրային նպատակային նշանակությամբ համայնքապատկան հողամասը նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ջրային, օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է՝ ավազի արդյունահանում է իրականացվում։

2024 թվականի ապրիլի 10-ին «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանը ներկայացել է Արաքսի համայնքապետարան, մասնակցել վարչական վարույթի լսմանը և ներկայացրել է դիմում՝ խնդրելով վարչական վարույթի ժամկետը երկարացնել մինչև «ՍԱՀԱԿ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների ստուգման ակտի դեմ իրենց ներկայացրած առարկության վերաբերյալ պատասխան ստանալը։ Հարգելով «Սահակ-1» ՍՊԸ-ի տնօրենի խնդրանքը սեղմ ժամկետով երկարաձգվել է վարչական վարույթի հարուցման շրջանը և այդ ժամանակահատվածում համայնքապետարանը չի ստացել պատասխան «Սահակ-1» ՍՊԸ-Ի տնօրեն Գուրգեն Դավթյանից։

Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից 2024 թվականի մայիսի 2-ին զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Տվյալ պարագայում «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Դավթյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 9-րդ փողոցի 34 հասցեում գտնվող 04–012-0107-0007 կադաստրային ծածկագրով 32.3871 հա ջրային նպատակային նշանակությամբ համայնքապատկան հողամասը /նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ջրային/, օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է՝ ավազի արդյունահանում է իրականացվում։

Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Իրավախախտող «ՍԱՀԱԿ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գուրգեն Դավթյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04–012-0107-0007 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և գործառնական նշանակությունն ու հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:

3․ Իրավախախտող «ՍԱՀԱԿ-1» ՍՊԸ-ին տալ պարտադիր ցուցում՝ անմիջապես դադարեցնել հողամասի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործումը՝ մինչև հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը։

4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.79 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner