|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2025 թվականի N 888-Ա |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158–րդ, 161-րդ, 163-րդ և 164–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 19–րդ կետը, Արաքս համայնքի ղեկավարի օգնական Աշոտ Հովհաննիսյանի 2025 թվականի սեպտեմբերի 02–ի դիմումը.
Որոշում եմ՝ 1. Արաքս համայնքի ղեկավարի օգնական Աշոտ Հովհաննիսյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի մի մասը՝ 11 /տասնմեկ/ աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 05–ից 19-ը ներառյալ։ 2. Արաքս համայնքի ղեկավարի օգնական Աշոտ Հովհաննիսյանի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Արաքս համայնքի ղեկավարի օգնական Միսակ Միսակյանին։ 3. Աշոտ Հովհաննիսյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի սեպտեմբերի 22–ից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|