Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով, Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող 0.1488 հա անշարժ գույքի /ծածկագիր՝ 04-056-0053-0006/ վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման նպատակով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի 01.1.1–ի (Արաքսի համայնքապետարան) 4823 հոդվածից 10․000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցել հ/հ 900013220018 հաշվեհամարին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: