|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 սեպտեմբերի 2025 թվականի N 892-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ԽՈՐՈՆՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԵՐՄԻՆԵ ԽԱՉԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԵՐՄԻՆԵ ԽԱՉԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 02-ի եզրակացությունը և Հերմինե Խաչիկի Գասպարյանի 2025 թվականի սեպտեմբերի 02-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․ Հերմինե Խաչիկի Գասպարյանին 2025 թվականի սեպտեմբերի 03-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում: 2․ Լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերմինե Խաչիկի Գասպարյանի հետ 2025 թվականի մարտի 10-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 03–ից։ 3. Հերմինե Խաչիկի Գասպարյանի հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(435.52 Կբ)
Որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|